Ցեղասպանագիտական հանդես
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ուսումնասիրությունների ոլորտները՝ Սուրիոյ հայութեան պատմութիւն, համաթուրքականութիւն-համաթուրանականութիւն եւ թրքացեղ ժողովուրդներ, Հայ դատ, Հայոց ցեղասպանութիւն, Թուրքիա, համաիսլամութիւն, համաօսմանիզմ, Նախիջեւան, հայ երգ-երաժշտութիւն, Հայոց ցեղասպանութեան ու հայ ազգային-ռազմահայրենասիրական եւ ազգագրական երգեր, Ծայրագոյն Արեւելքի մարտարուեստներ ու փիլիսոփայութիւններ:
Էլ. փոստի հասցե՝ avokat1970@hotmail.com
Ամփոփում
Հոդվածում կը ներկայացուի Մեծ եղեռնի ճամբարներու վայրերու, Եփրատ գետի տարածքին տեղի ունեցած ցեղասպանութեան տարբեր ժամանակահատուածներու մէջ եւ տարբեր լեզուներով ծնունդ առած երգ-երաժշտութիւններ: Դրանց յօրինումներու թեմաները բազմապիսի են՝ տեղի ունեցած անմարդկային դէպքեր, աշխարհագրական վայրեր, տեսարաններու նկարագրութիւններ, որբահաւաք ու որբանոցներ, դէմքեր, զգացումներու արտայայտութիւն եւ այլ սահմռկեցուցիչ նիւթեր։ Երաժշտական ոճը բազմազան է՝ ժողովրդական, աշուղական, ռոք, հեւի մեթըլ, րեբ, հիփ-հոփ, նիու էյճ, դասական, ճազ եւ այլն, երգ-երաժշտութիւնն արտացոլած բնագաւառները՝ նոյնպէս՝ գեղարուեստական, պատկերասփիւռային ֆիլմաշարեր, վաւերագրական ժապաւէններ եւ թատերգութիւններ:
Բանալի բառեր՝ նահատակներ, Եփրատ, Տէր-Զօր (Տէր-էզ-Զօր), աքսոր, ողբ, տանջանք, անապատ, սարսափ, ահ, սուգ, որբ, գաղթական, վիշտ, վրէժ, ցեղասպանութիւն։
Ստացվել է 05.02.2024
Ընդունվել է տպագրության 26.11.2024
Ուսումն ասիրությունների ոլորտները՝ Հայկական հարց, Հայոց ցեղասպանության պատմություն, հայերի ճակատագիրը Վանի նահանգում ցեղասպանության տարիներին:
Էլ. փոստի հասցե` satenik.matosyan@genocide-museum.am
Ամփոփում
Հոդվածում ներկայացվում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Աղբակի (Բաշկալեի) գավառակում տեղի ունեցած ցեղասպանական իրադարձությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1914 և 1915 թվականներին: Աղբակի աշխարհագրական դիրքը՝ Պարսկաստանին մոտ լինելը, այն դարձրել էր տնտեսական և ռազմական կարևոր տարածաշրջան: Հոդվածը հիմնվում է ժամանակի տարբեր (գերազանցապես արխիվային) աղբյուրների վրա՝ ընդգծելու տարածաշրջանում հայերի նկատմամբ գործադրված բռնությունների համակարգված բնույթը և ներկայացնելու դրանց հաջորդած բռնի տեղահանումները:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Վանի նահանգ, Աղբակի գավառակ, հուշեր և վկայություններ, կոտորած, տեղահանություն։
Ստացվել է 20.08.2024
Ընդունվել է տպագրության 04.12.2024
Ուսումնասիրությունների ոլորտները՝ ցեղասպանության հիշողություն և ազգային ինքնություն, պատկերագրություն ։Էլ. փոստի հասցե՝ harutyun.marutyan@genocide-museum.am
Ամփոփում
Հայրենական մեծ պատերազմի և դրան հաջորդող տարիներին Խորհրդային Հայաստանում լույս են տեսնում պատմավեպեր, ինքնակենսագրական վեպեր, վիպակներ, չափածո գործեր, որոնցում նկարագրվում էր հայոց ինչպես հեռավոր, բայց հերոսական անցյալը, այնպես և ոչ հեռավոր անցյալը՝ Հայոց մեծ եղեռնը՝ իր բազմաթիվ դրվագներով, միայն թե այս դեպքում՝ իրատեսական մռայլ գույներով։ Վերջին իրողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ստեղծագործություններում ոչ միայն պատկերվում են թուրքերի ու քրդերի վայրագությունները, այլև հիմնավորվում է գերմանացիների մասնակցությունը հայերի ցեղասպանությանը, ինչպես նաև որոշ դեպքերում խոսվում է եվրոպական բուրժուական դիվանագիտության մասին, որն ամեն կերպ խոչընդոտում էր հայկական խնդիրների լուծումը։ Որոշ ստեղծագործություններում կա նաև խորհրդային կարգերի գովերգը, որպես կանոն հիշվում է նաև ձեռքբերումների հետևում կանգնած երկրի ղեկավարը։
Բանալի բառեր` «Պրավդա» օրաթերթ, Գեղամ Սարյան, Գառնիկ Ստեփանյան, Հրաչյա Քոչար, Քրիստափոր Թափալցյան, Օնիկ Փանիկյան, Պարույր Սևակ։
Ստացվել է 03.09.2024
Ընդունվել է տպագրության 10.12.2024
Սուրեն Ա. ՄանուկյանՊատմական գիտությունների թեկնածու, արևելագետ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ » հիմնադրամի Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանագիտության բաժնի վարիչ:
Ուսումնասիրությունների ոլորտները՝ ցեղասպանության ոճրագործներ, համեմատական ցեղասպանագիտություն:
Էլ. փոստի հասցե` manukyan.suren@genocide-museum.am, Նարեկ Մ. ՊողոսյանՊատմական գիտությունների թեկնածու, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող:
Ուսումնասիրությունների ոլորտները՝ Հայոց ցեղասպանության խնդրի ուսումնասիրությունը Ռաֆայել Լեմկինի կողմից, տեխնոլոգիական առաջընթացը և ցեղասպանության իրագործման ռիսկերը, ցեղասպանությունների առանձին օրինակներ (Բանգլադեշ, Կամբոջա, Թիմոր, Անֆալ և այլն), համեմատական ցեղասպանագիտություն, էլիտիցիդ։
Էլ. փոստի հասցե՝ poghosyan.narek@genocide-museum.am
Ամփոփում
Գաղութային կառավարումը հաճախ ներառում էր անընդմեջ անհամաչափ բռնության կիրառում, որը թույլ տվեց եվրոպացի գաղութարարներին գործել անսահմանափակ դաժանությամբ: Ակնառու օրինակ է գերմանական գաղութային քաղաքականությունը Հերերո և Նամա ժողովուրդների նկատմամբ Գերմանական Հարավ-Արևմտյան Աֆրիկայում (այժմ՝ Նամիբիա), որը լայնորեն ճանաչվում է որպես ցեղասպանություն։
Սույն հոդվածում ցեղասպանագիտական ուսումնասիրության շրջանակներում հայրենական պատմագրության մեջ առաջին անգամ վերլուծում է Հերերոների ցեղասպանությունը:
1904-1908 թվականներին հերերոները բախվեցին գերմանական ուժերի կողմից կանխամտածված ոչնչացման քաղաքականությանը՝ հարկադիր արտաքսումների, զանգվածային սպանությունների և աշխատանքային ճամբարների միջոցով, ինչը հանգեցրեց բնակչության կտրուկ կրճատման։ Թեև Գերմանիան ի սկզբանե հերքում էր պատասխանատվությունը, սակայն փոխհատուցման բանակցությունները սկսվեցին 2015 թ., երբ Գերմանիան ի վերջո ճանաչեց իր հանցագործությունները և առաջարկեց որոշակի փոխհատուցում:
Հերերոների ցեղասպանությունը արտացոլում է եվրոպական տերությունների կողմից գաղութային բռնության ավելի լայն օրինաչափություններ՝ կրելով Հարավային Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում վարվող քաղաքականության ազդեցությունը: Այնուամենայնիվ, հերերոների հետ տեղի ունեցածը եզակի է գեներալ ֆոն Տրոտայի «բնաջնջման պատերազմի» (Vernichtungskrieg) բացէիբաց հայտարարության պատճառով, որը հազվադեպ հանդիպող դեպք է, քանի որ բացահայտորեն նշվում էր ցեղասպանության մտադրության մասին:
Այս ցեղասպանությունը որոշ գիտնականների կողմից դիտվում է նաև որպես Հոլոքոստի նախադրյալ՝ զուգահեռներ անցկացնելով համակենտրոնացման ճամբարների կիրառման և գերիների վրա բժշկական փորձարկումների հարցում: Բացի այդ, Հայոց ցեղասպանության հետ կապեր են նկատվում այնպիսի մարտավարությունների կիրառման մեջ, ինչպիսիք են հարկադիր երթերը դեպի անապատ, որտեղ զրկանքները հանգեցրել են զանգվածային մահվան:
Հերերոների ցեղասպանության շուրջ ժամանակակից քննարկումները նաև ընդգծում են հետցեղասպանական զարգացումները, այդ թվում՝ Գերմանիայի պատրաստակամությունը՝ ընդունելու մեղքը, թեև հատուցման պայմանները մնում են վիճարկվող:
Նամիբիայում տեղի ունեցած ցեղասպանությունը հատկապես ակնառու է հերերո համայնքի համար, որը բնակչության մոտ 10%-ն է կազմում, մինչդեռ այլ էթնիկ խմբեր, չնայած գաղութարարների դեմ պայքարի ընթացքում ցուցաբերած աջակցությանը, անկախությունից հետո այս հարցին առաջնահերթություն չեն տվել։
Բանալի բառեր` հերերոներ, գաղութատիրություն, գերմանական քաղաքականություն, հիշողություն, ցեղասպանության համար փոխհատուցում, ցեղասպանության մտադրություն, Լոթար ֆոն Տրոտա։
Ստացվել է 06.08.2024
Ընդունվել է տպագրության 27.11.2024
«Ցեղասպանագիտական հանդես»-ում հրատարակված բոլոր նյութերը կրում են Creative Commons Attribution-NonCommercial 4.0 միջազգային լիցենզիան։